News365.am

Արա Բաբլոյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին (ֆոտո)

Արա Բաբլոյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին (ֆոտո)
20 Հունիս
15:03 2017
loading...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունիսի 20-ին, այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայացրել են վիրավորի բուժման ընթացքը եւ արդյունքները:

Հիշեցնենք, որ Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Նրա կողքին պայթած թշնամու արկի բեկորները վնասել են զինծառայողի աչքերը:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...