News365.am

Խոշոր ավտովթար․ 8 վիրավոր կա

Խոշոր ավտովթար․ 8 վիրավոր կա
11 Հունվար
16:50 2017

Հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վանիկ Հակոբյանի վարած Samand մակնիշի 35 DN 801 համարանիշի և Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արշալույս Արարատյանի վարած BMW մակնիշի 77 RP 757 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: Դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Սևանի ոստիկանությունն ու ՃՈ-ն պարզում են վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս