News365.am

Սպանություն Իջևանում. վիճաբանությունը եղել է մոր և կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու շուրջ

Սպանություն Իջևանում. վիճաբանությունը եղել է մոր և կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու շուրջ
08 Հունվար
15:01 2017

2016 թվականի օգոստոսի 16-ին Իջևանում սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր և կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել Իջևանի բնակչի հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր անվամբ հաշվառված Չիֆսան տեսակի գործարանային համարի որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնի և կրծքավանդակի շրջաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս